Русский центр ЕГУ

ԵՊՀ ռուսական կենտրոն

И мы сохраним тебя, русская речь, Великое русское слово.

Анна Ахматова

YSU rss

ՌՈՒՍԱՑ ԼԵԶՎԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ

25.02.2011


ԵՊՀ Ռուսական կենտրոնում կայացավ ռուսաց լեզվի համալսարանական օլիմպիադայի երկրերդ փուլը: Առաջին փուլում համալսարանի առաջին և երկրորդ կուրսերի 5000 ուսանող շարադրություն են գրել ըստ  առաջարկված հինգ թեմաների: 2010թ. դեկտեմբերին կայացած առաջին փուլի արդյունքներով 350 ուսանող անցան երկրերդ փուլ:
2011թ. փետրվարի 21-ից 24-ը Ռուսական կենտրոնում կազմակերպվեց օլիմպիադայի երկրորդ փուլը :Մասնակիցներին առաջարվեց  երկու թեմա զրույցի համար:

Ռուս բանասիրության ֆակուլտետի դասախոսների կազմված հանձնաժողովը կամփոփի երկրորդ փուլի արդյունքները: Եկրորդ փուլը հաղթահարած ուսանողները կացնեն երրորդ փուլ և կհանձնեն  թեսթ ռուս գրականության, պատմության և մշակույթի վերաբերյալ:

Օլիմպիադաների կազմակերպումը դարձել է Երևանի պետական համալսարանի բարի ավանդույթ: Վերջին նմանատիպ օլիմպիադան անց է կացվել 2009թ. և արդյունքների ամփոփումը կատարվեց Ռուսական կենտրոնի 1-ամյա հոբելյանի հանդիսության շամանակ: Հաղթողների նվերները հանձնեց վաստակավոր դերասանուհի, կինոռեժիսյոռ Նատալյա Սերգեյի Բոնդարչուկը տոնական միջոցառման ժամանակ:
Օլիմպիադայի մասնակից-ոււսանողների խոսքով, նման միջոցառումները նպաստում են ռուս գրականության և մշակույթի հանդեպ հետաքրքրության ձևավորմանն ու ռուսերենի ուսուցման մոտիվացիայի բարձրացմանը:

Մասնակցելով օլիմպիադաներին ուսանողները ոչ միայն ստուգում են իրենց գիտելիքները, այլ նաև ինքնահաստատվում են, քանի որ «այսօր ռուսերենի իմացությունը, ավաղ, համարվում է ճոխություն մեր տարեկիցների մեջ»,նշեց  II փուլի մասնակիցներից մեկը: