Русский центр ЕГУ

ԵՊՀ ռուսական կենտրոն

И мы сохраним тебя, русская речь, Великое русское слово.

Анна Ахматова

YSU rss

ՊՈԵԶԻԱՅԻ ԵՐԵԿՈ

06.04.2011


Կանանց տոնին ընդառաջ` ներկայացվեցին ռուսական «Серебряный век» կոչվող ժամանակահատվածում ստեղծագործած գրողների կենսագրական կարեւորագույն փաստերը: Այնուհետեւ միջոցառման մասնակից ուսանողները ասմունքեցին Աննա Ախմատովայի, Մարինա Ցվետաեւայի, Ալեքսանդր Բլոկի, Սերգեյ Եսենինի, Բորիս Պաստեռնակի եւ շատ այլ հեղինակների ստեղծագործություններից: Ռուսական կենտրոնի տնօրեն Արուսյակ Ներսեսյանի խոսքերով` ընտրվել են հենց այդ դարաշրջանը ներկայացնող հեղինակները, քանի որ այս տարի լրանում են Աննա Ախմատովայի մահվան 45-րդ, Մարինա Ցվետաեւայի 70-րդ եւ Ալեքսանդր Բլոկի 70-րդ տարիները:

Միջոցառմանը ներկա էին նաեւ Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո» գրասենյակի ներկայացուցիչ Վլադիմիր Զուրյուկինը, Հովհաննես Այվազովսկու անվան հիմնադրամի տնօրեն Իրինա Կասացկայան, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ներկայացուցիչներ: «Այն ամբողջ գործունեությունը, որ իրականացնում է ԵՊՀ ռուսական կենտրոնը` ի դեմս Արուսյակ Ներսեսյանի, մեծ գնահատանքի է արժանի, քանի որ այն տարածում է ռուսաց լեզուն Հայաստանում, մասնավորապես Երեւանի պետական համալսարանում: Եվ ցանկացած միջոցառում, որ անցկացվում է այս կենտրոնում, շատ կարեւոր է եւ գնահատելի»,- ասաց միջոցառման հյուր, Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո» գրասենյակի ներկայացուցիչ Վլադիմիր Զուրյուկինը: Վերջինս կարեւորեց նաեւ այն հանգամանքը, որ մասնակից ուսանողները միայն Ռուս բանասիրության ֆակուլտետը չէին ներկայացնում. ուսանողներ կային նաեւ Իրավագիտության, Ռոմանագերմանական բանասիրության եւ այլ ֆակուլտետներից: