Русский центр ЕГУ

ԵՊՀ ռուսական կենտրոն

И мы сохраним тебя, русская речь, Великое русское слово.

Анна Ахматова

YSU rss

Պոեզիայի երեկո դպրոցականների համար

19.04.2012

 Ռուսական կենտրոնում հյուրընկալվել էին Երեւանի վեց ավագ դպրոցների (համար 29, 65, 139, 149, 170, 182) աշակերտներ եւ ուսուցիչներ:

Միջոցառումը կազմակերպվել էր Ռուսական կենտրոնի եւ Մինչհամալասարանական կրթության վարչության ջանքերով: Ներկայացվեցին ռուսական «Серебряный век» կոչվող ժամանակահատվածում ստեղծագործած գրողների` Ա. Բլոկի, Ս. Եսենինի, Վ. Բրյուսովի, Ի. Բունինի եւ այլ հեղինակների ստեղծագործություններից, հնչեցին Մարինա Ցվետաեւայի եւ Բորիս Պաստեռնակի բանաստեղծությունների հիման վրա գրված երգեր:

«Առաջարկ եղավ անդրադառնալ 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբի ռուս գրականությանը, քանի որ դպրոցական ծրագրերում գրական այս շրջանը փոքր ծավալով է ներկայացված: Որոշեցիք ոչ թե դասախոսություն կարդալ, այլ տարբեր ֆակուլտետների ուսանողների կողմից գրական-երաժշտական կոմպոզիցիա պատրաստել աշակերտների համար»,- ասաց Ռուսական կենտրոնի տնօրեն Արուսյակ Ներսեսյանը:

Երեւանի համար 29 ավագ դպրոցի տնօրեն Ռուզաննա Սարուխանյանը, շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին եւ կարեւորելով ռուսաց լեզվի դերը մեր կյանքում, նշեց, որ այսպիսի միջոցառումները մեզ ավելի են մոտեցնում ռուսական գրականությանը, լեզվին եւ մշակույթին:

Միջոցառման ավարտին Արուսյակ Ներսեսյանը ներկաներին հրավիրեց հետագայում իրենց կենտրոնում կազմակերպվելիք միջոցառումներին` պարզաբանելով, որ չնայած կենտրոնը գտնվում է ԵՊՀ-ում, բայց յուրաքանչյուր ցանկացողի առջեւ բաց են կենտրոնի դռները: