Русский центр ЕГУ

ԵՊՀ ռուսական կենտրոն

И мы сохраним тебя, русская речь, Великое русское слово.

Анна Ахматова

YSU rss

Լոմոնոսովյան օրերի փակում

15.12.2011

 

Դեկտեմբերի 15-ը ԵՊՀ ռուսական կենտրոնում կայացավ Լոմոնոսովյան օրերի փակումը:

Երեկ կենտրոնում կայացած կլոր սեղան-քննարկման մասնակիցները Ռուս բանասիրության ֆակուլտետի ուսանողներն էին, ովքեր ամփոփեցին ռուս մեծ գիտնական Միխայիլ Լոմոնոսովի ծննդյան 300-ամյակին նվիրված միջոցառումների շարքը, ինչպես նաեւ անդրադարձան Լոմոնոսովի` բանասիրության բնագավառում ձեռք բերած հաջողություններին:

Միջոցառման մասնակիցները (շուրջ 10 հոգի) կլոր սեղան-քննարկման ժամանակ հանդես եկան հետաքրքիր զեկույցներով` իրենց խոսքը համեմելով ռուս մեծ գիտնականի արդեն թեւավոր դարձած մտքերով ու արտահայտություններով:

«Նոյեմբերի 15-ից մինչեւ դեկտեմբերի 15-ը մեր կենտրոնում անցկացվում էին Լոմոնոսովյան օրեր, որի ընթացքում կազմակերպվեցին ռուս մեծ գիտնականի կենսագրությանն ու գործունեությանը նվիրված 6 կլոր սեղան-քննարկումներ, ցուցահանդես, ինչպես նաեւ «Լոմոնոսովի աստղը» բազմամասանոց վավերագրական ֆիլմի դիտում ու վիկտորինա»,- նշեց Ռուսական կենտրոնի տնօրեն Արուսյակ Ներսեսյանը` հավելելով, որ այս միջոցառումների նպատակն էր համալսարանի ուսանողներին ծանոթացնել մեծ գիտնականի կյանքին, գիտական նվաճումներին, ներկայացնել նրա անգնահատելի դերը Մոսկվայի պետական համալսարանի ստեղծման գործում:

Արուսյակ Ներսեսյանի խոսքերով` վիկտորինայի խաղարկությանը մասնակցել են ավելի քան 300 ուսանողներ ԵՊՀ տարբեր ֆակուլտետներից: Արդյունքների վերջնական ամփոփումից հետո հաղթող ճանաչվեց Ռուս բանասիրության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Մարիամ Ալեքսանյանը:

«Չէի սպասում, որ կարող է հաղթող ճանաչվեի: Ամեն դեպքում շատ հաճելի է, քանի որ մասնագիտությունից ելնելով` ինձ համար շատ կարեւոր է իմանալ, թե ով է եղել Լոմոնոսովը, եւ ինչ հաջողությունների է նա հասել: Լոմոնոսովյան օրերն ինձ հնարավորություն տվեցին ավելի լավ ճանաչելու ռուս մեծ գիտնականին»,- նշեց վիկտորինայի հաղթողը: