Русский центр ЕГУ

ԵՊՀ ռուսական կենտրոն

И мы сохраним тебя, русская речь, Великое русское слово.

Анна Ахматова

YSU rss

Ա.Պ.ՉԵԽՈՎԻ ԵՐԵԿՈ

2

3.12.2010

Դեկտեմբերի 23-ին ԵՊՀ Ռուսական կենտրոնում տեղի ունեցավ ընթացիկ տարվա վերջին միջոցառումը, նվիրված Ա.Պ. Չեխովին, որը կազմակերպել էին ռոմանագերմանական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողները:

2010թ. առաջիմ միջոցառումը` ռուսական մծակույթի երկրպագուների ակումբի հանդիպումը նույնպես  նվիրված էր Ա.Պ.Չեխովի հիշատակին: Այս տարվա ընթացքում ավելի քան 900 մարդ մասնակցեց գրողի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված ֆիլմերի դիտմանը`«Анна на шее», «Дама с собачкой», «Мой ласковый и нежный зверь», «Неоконченная пьеса для механического пианино»: Ֆիլմերի դիտմանը հետևում էին քննարկումները:

Այսօրվա միջոցառման ընթացքում ուսանողները ներկայացրեցին գրողի կյանքի հետաքրքիր դրվագները, բեմականացրեցին «Толстый и тонкий» և «Смерть чиновника»պատմվածքներից հատվածներ, ներկայացրեցին Չեխովի աֆորիզմները:

Միջոցառմանը մասնակցեցին հումանիտար ֆակուլտետների համար ամբիոնի վարիչ Ս.Ա.Լալայանը, ռուս բանասիրության ֆակուլտետի դեկանի տեղակալ Ն.Ի.Մարտիրյանը, Ռուսական կենտրոնի տնօրենն և մեթոդիստը, ինչպես նաև համալսարանի դասախոսներն ու ուսանողները:

Ս.Ա.Լալայանը շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպման և անցկացման համար, նշեց, որ նման միջոցառումների շնորհիվ ուսանողները ավելի լավ են ճանաչում և հասկանում ռուս գրականությունը:

Միջոցառման ավարտին կենտրոնի տնօրեն Ա.Ս.Ներսեսյանը դիմելով երկրորդ կուրսեցիներ, որոնք այս տարի ավարտում են ռուսաց լեզվի դասընթացը, առաջարկեց նրանց արդեն ինքնուրույն ուսումնասիրել ռուս գրականությունը և կատարելագործել իրենց ռուսերենի իմացությունը Ռուսական կենտրոնում, որտեղ այդ ամենի համար ստեղծված են բարենպաստ պայմաններ: