Русский центр ЕГУ

ԵՊՀ ռուսական կենտրոն

И мы сохраним тебя, русская речь, Великое русское слово.

Анна Ахматова

YSU rss

ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱԿՈՒՄ

27.04.2011


Երեք փուլից բաղկացած օլիմպիադան սկսվել է 2010 թ-ի նոյեմբերից: Այն կազմակերպվել է ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի եւ ռուսական կենտրոնի համատեղ ջանքերով: Առաջին փուլին, որը գրավոր էր, բացի Ռուս բանասիրության ֆակուլտետից, մասնակցել են համալսարանի բոլոր ֆակուլտետների առաջին եւ երկրորդ կուրսերի շուրջ 5000 ուսանողներ, որպեսզի ի սկզբանե հավասար պայմաններ լինեն: Մասնակիցները ընտրել են առաջարկված հինգ թեմաներից մեկը եւ գրել շարադրություն: Երկրորդ փուլ է անցել 360 ուսանող:

Երկրորդ փուլը կազմակերպվել է 2011 թ-ի փետրվարին, անց է կացվել բանավոր: Ուսանողներին առաջարկվել են երկու թեմաներ, որոնցից մեկի շուրջ, ուսանողի ընտրությամբ, տեղի է ունեցել զրույց: 138 ուսանող անցել է երրորդ փուլ, որը տեղի է ունեցել ապրիլի 20-21-ին` գրավոր. ուսանողները պատասխանել են 90 հարցից բաղկացած թեստին: Առաջին տեղը զբաղեցրել է Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողուհի Մարիամ Խաչատուրյանը: Երկրորդ տեղը զբաղեցրած 3 եւ երրորդ տեղը զբաղեցրած 4 ուսանողները տարբեր ֆակուլտետներից էին` Միջազգային հարաբերություններ, Տնտեսագիտություն, Արեւելագիտություն, Ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկա:

Բացի մրցանակային տեղերից` առանձնացվել են 11 լավագույն աշխատանքներ, որոնց հեղինակներն արժանացան խրախուսական նվերների: ԵՊՀ ռուսական կենտրոնի տնօրեն Արուսյակ Ներսեսյանին հաճելիորեն զարմացրել էր այն փաստը, որ մրցանակային տեղերի արժանացած ուսանողները ոչ հումանիտար ֆակուլտետներից էին:
Միջոցառմանը ներկա էին Հայաստանում ՌԴ դեսպանատան խորհրդական, Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովը, ով մասնակցեց նաեւ մրցանակների հանձնմանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարկարովը եւ Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Պավել Բալայանը:
Օլիմպիադայի պաշտոնական փակումն իրենց գեղեցիկ ելույթով համեմեցին Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանողները` ներկայացնելով ռուս գրականության եւ պոեզիայի մեջ «Արծաթե դար» անվանումը ստացած ժամանակաշրջանը. նրանք հանդես եկան գրական-երաժշտական կոմպոզիցիայով` նվիրված հենց այդ շրջանի ներկայացուցիչներին` Ալեքսանդր Բլոկ, Սերգեյ Եսենին, Աննա Ախմատովա, Մարինա Ցվետաեւա, Բորիս Պաստեռնակ: