Русский центр ЕГУ

ԵՊՀ ռուսական կենտրոն

И мы сохраним тебя, русская речь, Великое русское слово.

Анна Ахматова

YSU rss

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՌՈՒՍԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

«Ուսանողական ինքնակառավարման զարգացումը և երիտասարդական կազմակերպությունների նորարարական աշխատանքների մեթոդները» խորագրով միջազգային համաժողովի մասնակիցները այցելեցին Երևանի պետական համալսարանի Ռուսական կենտրոն: Ռուսական կենտրոնի ղեկավարը ցուցադրեց հյուրերին կենտրոնի ռեսուրսները, ներկայացրեց «Русский мир» հիմնադրամի և Ռուսական կենտրոնի գործունեութունը, ինչպես նաև ուսանողական խորհրդի հետ համատեղ անցկացրած միջոցառումները:
Ուսխորդրդի նննախագահ Րաֆֆի Քարամյանը ներկայացրեց հոկտեմբերի 21-ից 25-ը ընթացող համաժողովի ծրագիրը: Ռուսական կենտրոնի ղեկավար՝ Արուսյակ Ներսեսյանը նշեց, որ համաժողոցի աշխատանքային լեզուն ռուսերենն է և հենց ռուսերենն է հնարավորություն տալիս տարբեր երկրների ներկայացուցիչներին հավաքվել մեկ հարթակում քննարկելու իրենց արդիական խնդիրները:
Մոսկվայից, Սոչիից, Եկատերինբուրգից, Ռոստովից, Բելառոսիայից, Ղազախստանից, Թուրքմոնստանից և Վրաստանից, ինչպես նաև Հայաստանից – Երևանիղ, Գավառից և Արցախից, ավելի քան 40 ուսանողական կազմակերպությունների ներկայացուցիչներ հավաքվել են Երևանի պետական համալսարանում քննարկելու ուսանողության արդի հիմնախնդիրները և մշակելու համագործակցության մեխանիզմներ և այլն:
Համաժողովը կազմակերպվել է ՀՀ Կրթության և գիտության նախարարության աջակցությամբ կրթության բնագավառում ԱՊՀ երկրների համագործակցության խորհրդի շրջանակներում ուսանողական կազմակերպությունների համագործակության խթանման նպատակով::
Երիտասարդական միջազգային համաժողոը կազմակերպվել է ԵՊՀ 95-ամյակին և Ուսխորհրդի 20-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակներում: