Русский центр ЕГУ

ԵՊՀ ռուսական կենտրոն

И мы сохраним тебя, русская речь, Великое русское слово.

Анна Ахматова

YSU rss

ՌՈՒՍԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հոկտեմբերի 7-ին ռուս բանասիրության ֆակուլտետում կայացավ «Пою тебя, душа России!» համերգային ծրագիր«Катюша» ռուսական երգի համույթի ,  «Кредо» պոեզիայի թատրոնի դերասանների և միջազգային մրցույթների դափնեկիր Սերգեկ Ռուսանովի մասնակցությամբ: Համերգը վարում էր Կարելիայի մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Սոլովյեվը: Չարենցի անվան դահլիճում համերգին մասնակցեցին Հայաստանի բուհերի ուսանողներն ու դասախոսները:
Հոկտեմբերի 8-ին ԵՊՀ Ռուսական կենտրոնում կայացավ մոնոներկայացում ըստ Պուշկինի  «Барышня-крестьянка» պատմվածք: Ելույթ ունեցավ դերասանուհի,  «Друзья Пушкина» համաեվրոպական միության անդամ Լիդիյա Պոբեդինսկայան: Ունկնդրում էին ռուս բանասիրության ֆակուլտետի 60-ից ավել ուսանող և դասախոս:
Նույն օրը ռուս բանասիրության ֆակուլտետտում դասախոսների և ուսանողների համար բաց դասախոսություններ կարդացին Պետրոզավոդսկի պետական համալսարանի դասախոսներ Ի.Ա.Սպիրիդոնովան և Ա.Ա.Կոտովը:
Հոկտեմբերի 14–16-ին Հայաստանում ռուսական մշակույթի օրերի շրջանակներում Պետրոզավոդսկ այցելեցին Ռուսաց լեզվի մասնագետների հայկական ասոցիացիայի նախագահ Լ.Բ.Մաթևոսյանն և ռուսական կենտրոնի տնօրեն Ա.Ս.Ներսեսյանը, ինչպես նաև դերասաններ Պապ Պողոսյանն և Հայկ Կարապետյանը:
Հոկտեմբերի 14-ին Կարելիայի Ազգային մշակույթների և ժողովրդական ստեղծագործության կենտրոնում տեղի ունեցավ մամլո ասուլիս Հայաստանի պատվիրակության, ինչպես նաև Պետրոզավոդսկի քաղաքապետարանի ներկայացուցիչների և համալսարանի դասախոսների մասնակցությամբ:
Հոկտեմբերի 15-ին նշված կենտրոնում կազմակերպվեց համերգային ծրագիր «Мелодии армянской души на Карельской земле…» երիտասարդ դերասաններ  Պապ Պողոսյանի  և Հայկ Կարապետյանի մասնակցությամբ: Պ.Պողոսյանն ներկայացրեց մոնոներկայացում «Արա Գեղեցիկը և Շամիրամը»: Հ.Կարապետյանը փողային երաժշտական գորժիքներով ներկայացրեց հայկական ազգային երաժշտությունը: Ծրագրում հնչեցին հայկական և ռուսական ժողովրդական երգեր ու պարեր Պետրոզավոդսկի «Նաիրի» հայկական պարային համույթի և «Катюша» ռուսական երգի համույթի կատարմամբ, ինչպես նաև “Կրեդո” պոեզիայի թատրոնի դերասանների  մասնակցությամբ: