Русский центр ЕГУ

ԵՊՀ ռուսական կենտրոն

И мы сохраним тебя, русская речь, Великое русское слово.

Анна Ахматова

YSU rss

ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ ՌՈՒՍԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

06.04.2010

Երևանի պետական համալսարանի Ռուսական կենտրոնում նշվեց Սուրբ Զատիկը: Տոնական սեղանին ներկայացված էին հատուկ ուտեստներ` կուլիչ, ներկած ձվեր և այլն:

Ռուս բանասիրությաքն ֆակուլտետի ուսանողական խորհրդի և ուսանողական գիտական ընկերության անդամները ելույթներ էին պատրաստել Սուրբ Զատկի տոնի, Մեծ Պահքի և ուղղափառ  եկեղեցական տոների  մասին: Ուսանողները ներկայացրեցին ուղղափառ, առաքելական և կաթոլիկ եկեղեցիների տարբերությունները, ներկայացրեցին դրվագներ Աստվածաշնչից, զուգահեռներ անցկացրեցին, թե ինչպես են նշվում  Սուրբ Զատիկը հայկական առաոելական և ռուսական ուղղափառ եկեղեցիները, ինչպես նաև նշեցին այն փաստը, որ այս տարի Զատկի տոնը համընկավ` և Հայասատանը և Ռուսաստանը զատիկը նշում են ապրիլի ձ-ին:

Այնուհետև միջոցառման բոլոր մասնակիցները և հյուրերը շարունակեցին զրույցը տոնական  սեղանի շուրջը: Ամբողջ օրը Ռուսական կենտրոնում տոնալան տրամադրություն էր տիրում:

Ռուս բանասիրության հետ համատեց անցկացվող նմանատիպ միջոցառումները արդեն բարի ավանդույթ են դարձել ԵՊՀ Ռուսական կենտրոնում` այս տարի արդեն նշվել են Մասլենիցան և Սուրբ Վալենտինի տոնը: