Русский центр ЕГУ

ԵՊՀ ռուսական կենտրոն

И мы сохраним тебя, русская речь, Великое русское слово.

Анна Ахматова

YSU rss

ՌՈՒՍԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐ ԵՊՀ-ում

23.03.2010

ԵՊՀ Ռուսական կենտրոնում կազմակերպվում են կլոր սեղան-քննարկումներ  Ռուսական մշակույթի օրերի շրջանակում: Այս կլոր սեղանների հիմնական նպատակն է ուսանողների ուշադրությունը հրավիրել ռուսական միջավայրի, պատմության, մշակույթի վրա: Այսօր տեղի ունեցավ երկրորդ` «Ռուսական միտքը» խորագրով կլոր սեղանը, որին մասնակցում էին Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողները: Մասնակիցները ներկայացրին իրենց զեկույցները Դմիտրի Մենդելեեւի, Միխայիլ Լոմոնոսովի, Պավել Տրետյակովի, Ալեքսանդր Պուշկինի, Գրեգորի Պերելմանի և Անդրեյ Սախարովի մասին: Երեկ եւս տեղի է ունեցել կլոր սեղան, որի թեման է եղել «Ռուսական գիտության եւ արվեստի խորհրդանիշները»: Կլոր սեղանի մասնակից-զեկուցողներն էին Ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողները: Նախատեսվում են եւս երկու նման հանդիպումներ` մարտի 25-ին եւ 26-ին, որոնց ժամանակ Ռուս բանասիրություն եւ Միջազգային հարաբերություններ ֆակուլտետների ուսանողները կներկայացնեն զեկույցներ` «Ռուսաստանի տեսարժան վայրերը», «Ռուսաստանի թանգարանները», «Ազգությամբ ռուս Նոբելյան մրցանակակիրները» թեմաներով: