Русский центр ЕГУ

ԵՊՀ ռուսական կենտրոն

И мы сохраним тебя, русская речь, Великое русское слово.

Анна Ахматова

YSU rss

ՌՈՒՍԱԿԱՆ ԿԵՆՐՈՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

21.04.2011


Ապրիլի 21-ին ԵՊՀ Ռուսական կենտրոնի տնօրենն ելույթ ունեցավ Երևանի պետական համալսարանի Գիտական խորհրդի նիստի ընթացքում և ներկայացրեց հաշվետվություն Ռուսական կենտրոնի 3-ամյա գործունեության վերաբերյալ: Ա.Ս.Ներսեսյանն իր ելույթի ժամանակ ցուցադրեց կենտրոնի միջոցառումների և առօրյա աշխատանքների հարուստ տեսանյութերը:

Ելույթում նշվում էր, որ հաշվետու ժամանակաշրջանում կենտրոն ունեցել է 30.000-ից ավել այցելու: Միջացառումներին մասնակցել են ուսանողներ, դպրոցականներ և նախադպրոցական տարիքի երեխաներ: Ռուսական կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններն են՝ կլոր սեղանները, ֆիլմերի դիտում-քննարկումները, ստեղծագործական և գրական երեկոները, մեթոդական սեմինարները և ռուսաց լեզվի դասընթացները:

Մանրամասն ներկայացվեց Ռուսական կենտրոնի վերջին միջոցառումը՝ ՞Առաջինը տիեզերքում՞ խորագրով ակցիան, որին մասնակցեցին բուհի բոլոր ուսանողները:

ԵՊՀ Գիտական խորհուրդը հավանություն տվեց Ռուսական կենտրոնի հաշվետվությանը, իսկ ԵՊՀ ռեկտորը նշեց, որ Ռուսական կենտրոնը համալսարանի լավագույն կենտրոններից է և ընդգծեց, որ Ռուսական կենտրոնի շնորհիվ ավելացել է ուսանողների հետաքրքրությունը ռուսաց լեզվի նկատմամբ: