Русский центр ЕГУ

ԵՊՀ ռուսական կենտրոն

И мы сохраним тебя, русская речь, Великое русское слово.

Анна Ахматова

YSU rss

ԿԼՈՉ ՍԵՂԱՆ-ՔՆՆԱՐԿՈՒՄ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ»

Այսօր Պալեանների անվան դահլիճում անցկացվեց կլոր սեղան-քննարկում: Թեման միջազգային իրավունքն էր, աշխատանքային լեզուն` ռուսերենը:
Միջազգային իրավունքի հիմնական սկզբունքներին նվիրված կլոր սեղանը կազմակերպել էր ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի ռուսաց լեզվի ամբիոնը (հումանիտար ֆակուլտետների համար)` ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի եւ Ռուսական կենտրոնի հետ համատեղ: Կլոր սեղանին մասնակցում էին Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 1-ին եւ 2-րդ կուրսի շուրջ 30 ուսանողներ: Քննարկման հիմնական թեման տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման իրավունքների սկզբունքներն էին ու դրանց հարաբերակցությունը:

Թե´ աշխատանքնային ձեւաչափը եւ թե´ ընտրված թեման պարզապես միջոց էին հասնելու միջոցառման հիմնական նպատակին, այն է` զարգացնել ուսանողների ռուսերենի իմացությունը: «Մեր վերջնական նպատակը, իրականում, թեմայի մասնագիտական քննարկումը չէ: Կլոր սեղան-քննարկումը կազմակերպվել է` զարգացնելու մեր ուսանողների` ռուսերենով արտահայտվելու ունակությունը, այս դեպքում նաեւ մասնագիտական բառապաշարը: Մեր ուսանողների համար սա հրաշալի առիթ է օգտագործելու մասնագիտական լեզուն` կիրառելով բացառապես ռուսերենը»,- ասաց Ռուս բանասիրության ֆակուլտետի Ռուսաց լեզվի ամբիոնի (հումանիտար ֆակուլտետների համար) ասիստենտ Մարգարիտա Դպիրյանը:

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ Մենուա Սողոմոնյանը նշում է, որ նման միջոցառումները խիստ կարեւոր են օտար լեզվով արտահայտվելու եւ լսարանի առջեւ ելույթ ունենալու ունակությունը զարգացնելու տեսանկյունից, սակայն էական է նաեւ մասնագիտական գործոնը:

«Նմանօրինակ կլոր սեղան քննարկումները խիստ արդյունավետ են նաեւ մասնագիտական առումով: Սովորաբար լսարաններում հազվադեպ է հաջողվում լուրջ եւ շահագրգիռ քննարկումներ կազմակերպել, որովհետեւ ուսանողների մի մասը մասնակցելու ցանկություն չունի կամ անպատրաստ է: Այսօրվա քննարկման մասնակից-ուսանողները խելացի էին ու լավ պատրաստված, ինչի շնորհիվ ստացվեց առողջ ու արդյունավետ քննարկում»,- ասաց Մենուա Սողոմոնյանը:

Կլոր սեղան- քննարկումը ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի ռուսաց լեզվի ամբիոնի (հումանիտար ֆակուլտետների համար) եւ Ռուսական կենտրոնի կողմից համատեղ կազմակերպված առաջին աշխատանքն է, սակայն երկու կողմն էլ վստահ են, որ համագործակցությունն անպայման շարունակություն կունենա: