Русский центр ЕГУ

ԵՊՀ ռուսական կենտրոն

И мы сохраним тебя, русская речь, Великое русское слово.

Анна Ахматова

YSU rss

ՄԱՍԼԵՆԻՑԱ /ԲԱՐԵԿԵՆԴԱՆ/

04.03.2011


Երեւանի պետական համալսարանի ռուսական կենտրոնի նախաձեռնությամբ այս տարի եւս «Մասլեննիցան» նշվեց իր բոլոր ավանդույթներով: Եթե նախորդ տարիներին Ռուս բանասիրության ֆակուլտետի ուսանողները շրջում էին Մայր բուհի բոլոր ֆակուլտետներով` ուսանողներին ներկայացնելով տոնն ընդհանրապես, ապա այս տարի որոշվել է այն նշել` ներկայացնելով ոչ միայն տոնի կարեւորագույն խորհուրդը, այլեւ իմաստն ու նշանակությունը: Ռուսական կենտրոնի տնօրեն Արուսյակ Ներսեսյանի խոսքերով` այս տոնով ռուսները պատրաստվում են Մեծ պահքին, իսկ այս շաբաթվա ընթացքում ուտում են յուղոտ կերակուրներ, մասնավորապես ազգային բլիթներ եւ ուրախանում են, ինչպես հարկն է: Ըստ կենտրոնի տնօրենի` «Մասլեննիցա» տոնի հիմնական խորհուրդն այն է, որ սրանով հրաժեշտ են տալիս ձմռանը եւ դիմավորում գարունը: Ռուսական հավատալիքի համաձայն` ինչպես անցկացնես այս մեկ շաբաթը, այդպես էլ կանցնի ամբողջ տարին: Արուսյակ Ներսեսյանը խոստացավ, որ խրտվիլակը կվառեն տոնի վերջին օրը` կիրակի: Իսկ այդ օրվա խորհուրդն այն է, որ բոլոր հավատացյալները պատարագի ժամանակ մեղքերի թողություն են խնդրում: