Русский центр ЕГУ

ԵՊՀ ռուսական կենտրոն

И мы сохраним тебя, русская речь, Великое русское слово.

Анна Ахматова

YSU rss

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՐԳԻ ԵՐԵԿՈ

03.04.2013

 

Ապրիլի 2-ի երեկոյան ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում մշակութային հետաքրքիր եռուզեռ էր. պետք է հնչեին ռուսական հեղինակային երգեր: Մշակութային երեկոն կազմակերպել էր Մշակույթի կենտրոնը` համատեղ Ռուսական կենտրոնի և Ռուս բանասիրության ֆակուլտետի հետ:

«Միջոցառումն ունի խիստ ճանաչողական և կրթական բնույթ, քանի որ մեր նպատակն է երիտասարդությանը և ուսանողներին ներկայացնել ռուսական հեղինակային երգերի հիմնադիր երաժիշտներին ու նրանց հայտնի ստեղծագործությունները: Այս գաղափարը հղացել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ով նույնպես մեծ ցանկություն ունի, որ արդի երիտասարդությունը ևս ծանոթ լինի այս երաժշտությանը»,- ասում է Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը:

Ռուսական հեղինակային հայտնի երգեր կատարեցին ԵՊՀ երգչախումբը, նվագախումբը և Մշակույթի կենտրոնի կիթառահարները: Գեղեցիկ պարեր բեմադրեցին ԵՊՀ պարային համույթի սաները: Ռուսական կենտրոնի սաներն էլ ասմունքեցին: Իր սիրելի բանաստեղծությունը կարդաց նաև ԵՊՀ ռեկտորը:

«Իմ սերունդը շատ լավ է հիշում այսօրինակ երգերը: Այստեղ կարևոր և առաջնային են խոսքերը: Երգերն ունեն բանաստեղծական հենք, որը խորը փիլիսոփայություն ունի: Գուցե այսօրվանից նաև երիտասարդներդ սիրեք այս երգերը»,- նշեց ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Մշակութային երեկոյին ներկա էին ԵՊՀ ռեկտորատի ներկայացուցիչները, Մայր բուհի տարբեր ֆակուլտետների դեկաններ, ակտիվ ու երաժշտասեր ուսանողներ, ինչպես նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Վերջինս բավականին լավ տպավորություններ էր ստացել միջոցառումից և չէր թաքցնում իր հիացմունքը:

«Այսօրինակ միջոցառումներն արդարացված են ու մշտապես խրախուսելի: Գուցե ոչ այս ծավալով, սակայն այսպիսի միջոցառումներ մեզ մոտ հաճախ են անցկացվում: Ուրախ եմ, որ սա անընդհատ կրկնվող գործընթաց է Մայր բուհում»,- միջոցառման վերջում ասաց Ռուսական կենտրոնի ղեկավար Արուսյակ Ներսեսյանը: