Русский центр ЕГУ

ԵՊՀ ռուսական կենտրոն

И мы сохраним тебя, русская речь, Великое русское слово.

Анна Ахматова

YSU rss

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐ

02.07.2009

«Ամեն ինչ իր սկիզբն ու վերջն ունի, իսկ ամեն լավ վերջաբան սպասված նորի սկիզբն է»,- ասում է ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Պավել Բալայանը:
Երեւանի պետական համալսարանի ռուս բանասիրության ֆակուլտետում հունիսի 23-ին մեկնարկած ռուսերենի դասախոսների վերապատրաստման երկշաբաթյա սեմինար-քննարկմանը մասնակցած դասախոսները եւ ուսուցիչները պատվոգրեր ստացան: Վերապատրաստման ծրագիրն իրականացվում էր «Ռուսկի միր» հիմնադրամի հովանու ներքո գործող Ռուսական կենտրոնը, որին մասնակցում էին շուրջ 70 դասախոսներ եւ ուսուցիչներ ինչպես ԵՊՀ-ից, այնպես էլ «Ա. Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիրից: Պաշտոնապես կենտրոնը գործում է 2008 թվականի ապրիլի 1-ից:

Կենտրոնի գործունեությունն ուղղված է ռուսաց լեզվի եւ ռուսական մշակույթի տարածմանն ու զարգացմանը: Երկշաբաթյա սեմինարը, մասնակիցների հավաստմամբ, անցել է բուռն քննարկումների ու փորձի փոխանակման ջերմ մթնոլորտում:

Սեմինարը վարելու պատասխանատվությունն իրենց վրա էին վերցրել Մոսկվայից ժամանած Ա. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի եւ Մոսկվայի պետական համալսարանի միջազգային կրթական կենտրոնի մասնագետները: Սեմինարավար երկու դոցենտներ Ն. Բիտեխտինան եւ Վ. Կլիմովան վարեցին սեմինարի առաջին շաբաթվա քննարկումները, իսկ հաջորդ շաբաթ նրանց փոխարինեցին դոցենտներ Ա. Բոգոմոլովը եւ Օ. Գոռբիչը:

«Կարծում եմ`չեմ սխալվի, եթե բարձրաձայնեմ, որ ի սկզբանե մեր առջեւ դրած նպատակը կյանքի կոչեցինք: Համոզված եմ, որ այսօրինակ երկշաբաթյա հանդիպումներ կլինեն նաեւ մեր երկրում, մեր համագործակցությունը շարունակական կլինի: Այս սեմինարի ընթացքում մենք կիսվեցինք մեր հմտություններով, կուտակած փորձով, իսկ ամենակարեւոր փաստն այն է, որ սեմինարի գլխավոր «մեղավորը» հենց ռուսաց լեզուն էր»,- համոզված է Ա. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի դոցենտ Օ. Գոռբիչը: