Русский центр ЕГУ

ԵՊՀ ռուսական կենտրոն

И мы сохраним тебя, русская речь, Великое русское слово.

Анна Ахматова

YSU rss

ԿԼՈՐ ՍԵՂԱՆ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ”ԷՎԹԱՆԱԶԻԱ`ԿՈՂՄ ԹԵ ԴԵՄ”

08.05.2011


Այսօր ԵՊՀ Ռուսական կենտրոնում հավաքվել էին համալսարանի իրավաբանական, աստվածաբանական, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետների ուսանողները էվթանաղիայի խնդիրը քննարկելու համար:

Այսօրվա քննարկամնը նախորդել են «Դուք չգիտեք Ջեկին» և «Աղերսանքа» ֆիլմերի դիտումը: Երկու ֆիլմն էլ նվիրված են էվթանազիայի  խնդրին: Առաջինը նկարահանվել է վավերագրական տվյալների հիման վրա և պատմում է Ջեկ Գևորգյանի հայտնագործության մասին: Երկրորդ`գեղարվեստական ֆիլմը ծզտ վառ ներկայացնում է մի մարդու կյանք, ով դատապարտված լինելով երկար և տանճալից մահվան աղերսում է դատարանը թույլ տալ դիմել էվթանազիայի:

Քննարկումն վարող` սոցիալոգիայի ֆակուլտետի ուսանողուհի Մարիամ Մազմանյանը նշեց, որ “էվթանազիայի` կյանքից կամավոր հեռանալու մահի դատապարտված մարդու խնդիրն այսօր ակտիվորեն քննարկվում է ամբողջ աշխարհում և դեռ չկա միանծանակ կարծիք, այդ կարծիքը պետք է դեռ ձևավորվի և ադն պետք է անեն մեր սերնդակիցները, ովքեր ուզում են իրենց համարել ազատ մարդ կյանքի և մահի ընտրության հաևցում”:
Իրավաբանական ֆակուլտետի ուսանողները ներկայացրեցին էվթանազիայի քրեաիրավաբանական տեսակետը, խնդրի իրավական կարգավորման տարբերակը և էվթանազիան ընդունող երկրների փորձը: Ինչպես նշեցին ուսանողները էվթանազիան ընդունած առաջին երկիրն է Նիդերլանդները: Այնուհետև ուսանողները ներկայացրեցին Բելգիայի, Շվոյցարիայի, Իսրայելի, Իտալիայի և ԱՄՆ-ի դիրքորոծումներն այս հարցում: Ռուսաստանում, ինչպես և Հայաստանում էվթանազիան համարվում է հանցագործություն:

Ներկայացվեցին նաև էվթանազիայի հետ կապված առանձին պատմություններ տարբեր երկրների մասին:

Սոցիոլոգ-ուսանողները ներկայացրոցին իրենղ կողմից անցկացված սոցհարցման արդյունքները, որոնք վկայում էին այն մասին, որ Հայաստանը նույնպես միակարծիք չէ: Էվթանազիայի կողմ և դեմ արտահայտվողների թիվն համարյա թե նույնն է, ընդ որում ավագ սերնդի / 60 և ավելի/ ներկայացուցիչների մեծամասնությունը կողմ է

Հոգեբանության ֆակուլտետի ուսանողները ներկայրեցին խնդիրըհոգեբանական և  բժշկական էթիակայի տեսակետից: Հոգեբան-ուսանողը` մեւբերելով Հիպոկրատի երդումը, նշեց, որ հայտնի բժիշկի ժամանակաշրջանում չկար էղթանազիայի խնդիր, քանզի բժշկությունն անզոր էր ծանր հիվանդությունների պարագայում և արհեստականորեն չէր երկարացնում մահվան դատապարտված մարդու կյանքը:

Հոգեբանների գաղափարը շարունակեցին աստվածաբաններն, որոնք ներկայացրեցին Հռոմի Պապի խոսքը Հռոմում, երբ նա դատապարտեց կյանքի արհեստական երկարացումը: Աստվածաբանության ֆակուլտետի ուսանողները ներկայացրեցին Վատիկանի և  տարբեր կրոնների դիրքորոշումը:

Քննարկման ավարտին ամփոփովեցին արդյունքները` էվթանազիայի կողմնակցիների հիմնական փաստարկն  այն է, որ մարդն իրավունք ունի ինչպես արժանապատիվ ապրելո, այնպես էլ արժանապատիվ մեռնելու: Հակապաստարկն այն է, որ կյանքը տրվում է Աստծո կողմից և միայն Աստված կարող է զրկել կյանքից, չի կարելի խախտել  «Մի սպանիր» պատվիրանը:

Ռուսական կենտրոնի տնօրեն Ա.Ներսեսյանը իր ելույթում ընդգծեց նման միջոցառումների նշանակությունը, ասելով, որ այսպիսի միջոցառումները ստեղծում են ոչ միայն ռուսերեն շփվելու հնարավորություն, այլև թույլ են տալիս քննարկել և լուծել  երիտասարդության արդի խնդիրները: