Русский центр ЕГУ

ԵՊՀ ռուսական կենտրոն

И мы сохраним тебя, русская речь, Великое русское слово.

Анна Ахматова

YSU rss

Ժորես Ալֆերովը ԵՊՀ Ռուսական կենտրոնում

21.10.11


Հոկտեմբերի 12-ին Երևանի պետական համալսարանի Ռուսական կենտրոնի հյուրն էր Ռուսաստանի գիտությունների ակդեմիայի փոխնախագահ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ժորես Ալֆերովը:
ԵՊՀ մեծ դահլիճում կայացավ նշանավոր գիտնականի հանդիպումը համալսարանի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը պարգևտրեց պատվավոր հյուրին ԵՊՀ Ոսկե մեդալով:
Նոբելյան մրցանակի դափնեկիր Ժորես Ալֆերովն այցելեց Ռուսական կենտրոնը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի և համալսարանի ղեկավարության ներկայացուցիչների ուղեկցությամբ:
Կենտրոնի տնօրեն Ա.Ներսեսյանը պատմեց «Русский мир» հիմնադրամի և Ռուսական կենտրոնի գործունեության մասին, ցուցադրեց հիմնադրամի կողմից ստացված կենտրոնի հարուստ գրադարանը, մեդիադարանը և ֆիլմադարանը, ինչպես նաև ներկայացրեց ռուսաց լեզվի, ռուս գրականության և մշակույթի տարածմանն ուղղված կենտրոնի աշխատանքը: