Русский центр ЕГУ

ԵՊՀ ռուսական կենտրոն

И мы сохраним тебя, русская речь, Великое русское слово.

Анна Ахматова

YSU rss

ԵՐԿՇԱԲԱԹՅԱ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳԻՐ

23.06.2009

Լեհ ստաժորուհի Կառոլինայի շարադրության այս փոքրիկ դրվագը արտասահմանցիների շրջանում ռուսերենի հանդեպ հետաքրքրության աճի հրաշալի ապացույց է: Այսօր Երեւանի պետական համալսարանի ռուս բանասիրության ֆակուլտետում մեկնարկեց ռուսերենի դասախոսների վերապատրաստման սեմինարը: Երկու շաբաթ տեւողությամբ սեմինարը վարելու են Ա. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի եւ Մոսկվայի պետական համալսարանի միջազգային կրթական կենտրոնի մասնագետները:

Վերապատրաստման ծրագիրն իրականացվում է «Ռուսկի միր» հիմնադրամի աջակցությամբ: Սեմինարավար երկու դոցենտներ Ն. Բիտեխտինան եւ Վ. Կլիմովան կվարեն սեմինարի առաջին շաբաթվա քննարկումները, իսկ հաջորդ շաբաթ նրանց կփոխարինեն դոցենտներ Ա. Բոգոմոլովը եւ Օ. Գոռբիչը: ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Պավել Բալայանը վստահեցրեց, որ վերապատրաստման նման ծրագրի իրականացումը վաղուց արդեն անհրաժեշտություն էր. «Այսօր, երբ ռուսերենի հանդեպ անգլերենի կողմից լուրջ «ագրեսիա» է նկատվում, ընդ որում` դա արվում է պարտադրված (մագիստրատուրայում անգլերենն է պարտադիր, ասպիրանտուրա ընդունվելու համար դարձյալ անգլերեն է պահանջվում), արհեստականորեն նվազում է ռուսերենի իմացության պահանջարկը»:

 

Ա. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի դոցենտ Նատալյա Բիտեխտինան Ռուս բանասիրության ֆակուլտետի դասախոսների հետ զրուցեց ռուսերենի հանդեպ աճող աննախադեպ հետաքրքրության մասին: Ըստ նրա, ինչպես հետխորհրդային երկրներում, այնպես էլ Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի պես հզոր պետություններում, Լատինական Ամերիկայի եւ Կենտրոնական Եվրոպայի երկրներում ռուսերենի ուսումնասիրության հարցին այսօր մեծ հետաքրքրությամբ են մոտենում:

 

«Եվ սա հենց այնպես չէ. բոլոր այդ երկրները մեծապես կարեւորում են Ռուսաստանի հետ տնտեսական եւ գործարարական հարաբերությունների զարգացումը: Ուստի լուրջ նախագծերի իրականացման համար այսօր պահանջվում են ոչ միայն ռուսերենի թարգմանիչներ, այլեւ կոնկրետ ոլորտների մասնագետներ, ովքեր տիրապետում են մի քանի լեզուների, այդ թվում` ռուսերենի»,- ասաց Նատալյա Բիտեխտինան: Նա ուրախությամբ նկատեց, որ հարցի լուծման համար նշված երկրների բուհերում եւ կրթօջախներում ռուսաց լեզվի ամբիոններ են բացվում, աճում է նաեւ դասավանդող մասնագետների կարիքը:

Դոցենտը վստահ է, որ բուհերի կողմից ռուսերենի եւ անգլերենի ուսումնասիրության միջեւ այլընտրանք դնելը հեռանկարային չէ. «Առաջարկում եմ մշակել այնպիսի մեթոդներ, որոնց շնորհիվ ոչ թե ընտրություն է դրվում այս կամ այն լեզվի միջեւ, այլ բոլոր լեզուներն էլ դառնում են հետաքրքրության առարկա` հաշվի առնելով դրանց իմացության բացած հեռանկարները»: Ա. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտը միայն անցյալ տարի երեք հազար արտասահմանցի ուսանող է ընդունել: Նման փոքր ինստիտուտի համար դա, դոցենտի խոսքով, ահռելի թիվ է: Տիկին Բիտեխտինան նշեց, որ ուսանողների` ռուսերենի ուսումնասիրության մոտիվացիան մասնագիտական հարթությունից աստիճանաբար անցնում է անձնական հետաքրքրությունների հարթություն: