Русский центр ЕГУ

ԵՊՀ ռուսական կենտրոն

И мы сохраним тебя, русская речь, Великое русское слово.

Анна Ахматова

YSU rss

ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ

05.05.2011
IMG_3705 1081″ />

IMG_3707

IMG_3712

IMG_3719
Մայիսի 5-ին ԵՊՀ Ռուսական կենտրոնում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում գեներային խնդիրների վերաբերյալ տնտեսագիտության ֆակուլտետի է կուրսի ուսանողների մասնակցությամբ:

Ուսանողները ցուցադրեցին ոչ միայն իրենց ռուսերենի իմացությունը, այլև մասնագիտական հմտությունները:
Կարապետյան Անին ներկայացրեց Աշխատանքի միջազգային կազմակերպության նյութերը հիմնախնդրի վերաբերյալ, Իսկանդարյան Տաթևիկը պատմեց կանանց  միգրացիայի մասին, Սերգեյ Մնացականյանը պարզաբանեց որոշ հասկացություններ, Առևիկ Սառգսյանն և Աննա Ամիրջանյանը ներկայցրեցին այս խնդրի վերաբերյալ տարբեր երկրների դիրքորոշումները:
Ասատրյան Սյուզաննան իր ելութում ներկայացրեց Ռուսատանում կականց զբաղվածության վերաբերյալ հետաքրքիր տվյալներ: 15 ուսանող իրենց ելույթներում և քննարկման ընէացքում առաջարկում էին խդրի լուժման հնարավոր տարբերակները:

Ելույթներին հաջորդեց բուռն քննարկում Հայաստանում կանանց կարգավիճակի վերաբերյալ, որն սահուն կերպով վերածվեց անգործության խնդրի քննարկմանը: Բայց հավաքվածներն որոշեցին հաջորդ հանդիպումը կազմակերպել այդ հարցի քննարկման համար:

Միջոցառման ավարտին ելույթ ունեցավ ռուսական կենտրոնի տնօրեն Ա.Ներսեսյանը և շնորհակալություն հայտնեց Անուշ Մկրտչյանին այս միջոցառման կազմակերպման համար, ինչպես նաև միջոցառման բոլոր մասնակիցներին: Ներսեսյանը նծեց, որ քննարկումների կազմակերպումը բարի ավանդույթ է դարձել Ռուսական կենտրոնում և հնարավորություն է ընձեռում ուսանողներին ոչ  իայն քննարկել արդի խնդիրներն, այլև կատարելագործել իրենղ ռուսերենը, ինչը և հանդիսանում է կենտրոնի հիմնական նպատակներից մեկը: