Русский центр ЕГУ

ԵՊՀ ռուսական կենտրոն

И мы сохраним тебя, русская речь, Великое русское слово.

Анна Ахматова

YSU rss

ԲՐՈԴՍԿՈՒ 75-ԱՄՅԱԿԸ ՌՈՒՍԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Ռուսական կենտրոնում նշեցին մեծ ռուս բանստեղծ, թարգմանիչ, արձակագիր Իոսիֆ Բրոդսկու 75-ամյակը: ռուս բանասիրության ֆակուլտետը կազմակերպել էր «Ниоткуда с любовью» ֆիլմի դիտում-քննարկում:

Միջոցառումը բաղկացած էր 2 մասից: Առաջին մասում ուսանողները և դասախոսները դիտեցին Բրոդսկու կյանքի ամենակարևոր իրադարձությունները ներկայացնող վավերագրական ֆիլմը: Այնուհետր տեղի ունեցավ բուռն քննարկում ֆիլմի և Բրոդսկու վերաբերյալ: Ուսանողներից շատերը դրական պատասխանեցին այն հարցին, թե արդիական է արդյոք  21-րդ դարում վավերագրական ֆիլմի ժանրը:

Միջոցառման երկրորդ մասըկազմեցին  ռուս բանասիրության ֆակուլտետի ուսանողների ելույթներն ու քննարկումը: 3 կուրսի ուսանողուհի Անի Արուստամյանը ներկայացրեց Բրոդսկու մանկավարշական գործունեությունը, ընթերցեց հեղինակի ուղերցները ուսանողությանը, որոնք այսօր էլ են արդիական երիտասարդության համար: Ելույթով հադես եկավ նաև ռուս բանասիրության ֆակուլտետի մագիստրոս մարիամ Ալեքսանյանը և պատմեց բանաստեղծի մուսայի` նրա բազում բանաստեղծությունների հասցեատիրոջ մասին: Ուսանողուհին պատրաստել էր հարուստ տեսաշար: Հնչեցին Բրոդսկու բանսատեղծությունները և նրա խոսքերով գրված երգեր:

Բուռն քննարկումների ընթացքում բոլոր ներկաներն եկան այն եզրակացության, որ Իոսիֆ Բրոդսկին այնքան բազմակողմանի երևույթ է ռուս գրականության և մշակույթի պատմության մեջ, որ անհնար է սահմանափակվել միայն մեկ հանդիպումով: Այդ իսկ պատճառով որոշվեց կրկին անգամ կազմակերպել նմանատիպ քննարկում:

Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկանի տեղակալ Դիանա Գազարովայի կազմակերպած միջոցառմանը մասնակցեցին Երևանի պետական համալսարանի ուսանողները ու դասախոսները: