Русский центр ЕГУ

ԵՊՀ ռուսական կենտրոն

И мы сохраним тебя, русская речь, Великое русское слово.

Анна Ахматова

YSU rss

ԱՆՀԱՅՏ ԼԵՐՄՈՆՏՈՎԸ

ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը ԵՊՀ Ռուսական կենտրոնի հետ համատեղ կազմակերպել են Մ.Լերմոնտովի 200-ամյակին նվիրված կլոր սեզան-քննարկում: Կլոր սեղան-քննարկումը կայացավ ԵՊՀ Ռուսական կենտրոնում:

Միջոցառումը բաղկացած էր 3 մասից՝ 1. ՞Անհայտ Լերմոնտովը՞ վավերագրական ֆիլմի դիտում, 2. Մագիստրատուրայի ուսանողների ելույթների ներկայացում, 3. Քննարկում: Վավերագրական ֆիլմը հակիրճ ներկայացրեց Լերմոնտովի կենսագրությունը և ցուցադրեց բանաստեղծի կյանքի դրվագների և նրա ստեղծագործությունների միջև առկա առեղծվածային կապը: Ելույթով հանդես եկան մագիստրատուրայի 2 կուրսի ուսանողներ Մարիամ Ալեքսանյանը /՞Ժամանակը և տարածությունը Լերմոնտովի պոեմներում՞/, Մարինա Սարգսյանը /՞Լերմոնտովը և Պաստերնակը՞/,  Անի Բախչոյանը /՞Լերմոնտով՝ 19-րդ դարի 30-ականների լիրիկական արձակը՞ /:

Միջոցառման մասնակիցներ՝ առաջին և երրորդ կուրսի ուսանողներն իրենց հերթին  պատմեցին Լերմոնտովի ստեղծագործությունների իրենց ընկալման մասին և ներկայացրեցին այն ստեղծագործությունները, որոնք մեծ ազդեցություն են գործել իրենց վրա:

Միջոցառման նպատակն է ոչ միայն ներկայացնել ուսանողներին բանաստեղծի անձն և ստեղծագործություններն, այլ նաև սովորեցնել ելույթ ունենալ լսարանի առջև, ճիշտ և գեղեցիկ ձևակերպել իրենց մտքերը ռուսերեն լեզվով: