Русский центр ЕГУ

ԵՊՀ ռուսական կենտրոն

И мы сохраним тебя, русская речь, Великое русское слово.

Анна Ахматова

YSU rss

ԱՄԱՌԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

13.07.2010

Հուլիսի 1-ին ԵՊՀ Ռուսական կենտրոնում սկսվեցին ռուսաց լեզվի ամառային դասընթացները երեխաների համար: Դասընթացները արդեն դարձել են լավ սովորույթ կենտրոնի համար: Անցյալ տարի 8 երեխա մասնակցեցին ռուսաց լեզվի արագացված 10-օրյա դասընթացներին և ստացան ավարտական վկայականներ: Այս տարի 10 երեխա է մասնակցում ռուսաց լեզվի ամենօրյա դասընթացներին և սովորում են ռուսերեն «Чудо-малыш», «Букварь» և «Супердетки»համակարգչային ծրագրերի հիման վրա:

Որպես ուսուցիչ մասնակցում էին նաև կենտրոնի ակտիվիստները`   ռուս բանասիրության ֆակուլտետի ուսանողուհիներ Գաբրիելյան Լիլյան և ղարիբյան Սիրանուշը:

Երեխաները սովորում են խոսակցական ռուսերեն տանդեմ-մեթոդով, դիտում են ռուսական հեքիաթներ և մասնակցում են դիտված նյութերը քննարկմանը:

Երեխաները հեշտությամբ են կատարում «Лунтик» և «Букварь»ուսուցողական ծրագրերի հանձնարարությունները .Դասընթացները երեխաները ընկալում են ավելի շատ որպես խաղ, քան ուսուցում: Խաղային մեթոդիկան, հաճելի միջավայրը և ուսուցիչների նրբանկատ վերաբերմունքը տալիս են լավ արդյունքներ:

Ծնողների խնդրանքով, ինչպես նաև երեխաների ցանկությամբ այս տարի դասընթացները կընթանան մինչև հուլիսի վերջ: