Русский центр ЕГУ

ԵՊՀ ռուսական կենտրոն

И мы сохраним тебя, русская речь, Великое русское слово.

Анна Ахматова

YSU rss

«ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ԱՆԿՈՒՄ. ԲՅՈՒԶԱՆԴԱԿԱՆ ԴԱՍԵՐ» ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ

26.11.2010 

Այսօր ԵՊՀ ռուսական կենտրոնում ցուցադրվեց «Կայսրության անկում. բյուզանդական դասեր» դոկումենտալ ֆիլմը: Ռուս ուղղափառ եկեղեցու պատրիարքարանի մշակութային գծով խորհրդական Տիխոնով վարդապետ Շեւկունովի նկարահանած ֆիլմում անդրադարձ է կատարվում Բյուզանդիայի կործանմանը, նկարագրվում է, թե ինչպես բարոյական անկումը հիմք հանդիսացավ հազարամյակից ավելի գոյատեւած կայսրության անկմանը:

Ֆիլմում համեմատություն է անցկացվում Բյուզանդական կայսրության եւ ներկայիս Ռուսաստանի միջեւ: Ֆիլմի դիտմանն ու քննարկմանը մասնակցում էին ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի դասախոսները: Ռուսական կենտրոնի տնօրեն Արուսյակ Ներսեսյանն ասաց, որ առայժմ ցանկանում են լսել դասախոսների կարծիքները ֆիլմում ներկայացված դրվագների վերաբերյալ, իսկ դրանից հետո կներգրավվեն նաեւ ուսանողներ Պատմության եւ Աստվածաբանության ֆակուլտետներից, ովքեր կարտահայտեն մասնագիտական կարծիքներ: Նշենք, որ ֆիլմը մի քանի անգամ ցուցադրվել է Մոսկվայում եւ արժանացել բուռն քննարկումների, իսկ Հայաստանում առաջին անգամ ցուցադրվել է Մոսկվայի տանը, ապա այլ կրթական հաստատություններում: Ռուսաստանցի կինոլրագրող Գայանե Օսիպովան, ներկայացնելով ֆիլմին վերաբերող որոշ մանրամասներ, հավելեց, որ կինոդիտումների նպատակն է հետեւություններ անել անցյալի, ներկայի եւ ապագայի վերաբերյալ:

Տիկին Օսիպովան տեղեկացրեց, որ տարբեր դիտումների ժամանակ հնչում են իրարամերժ կարծիքներ, տարբեր մասնագիտության տեր մարդիկ տարբեր դիրքորոշումներ են հայտնում: Կինոլրագրողն ասաց, որ այս դիտումից հետո իրենք եկան այն եզրակացությանը, որ կարեւորը բացասական երեւույթների դեմ պայքարելն է, որպեսզի դա հիմք չհանդիսանա ոչ միայն կայսրության, այլեւ հասարակության անկմանը: Ռուս բանասիրության ֆակուլտետի դասախոս Էմմա Սաղոյանն էլ նկատեց, որ պատմության անիվը կրկնվում է, եւ իրենք պատմությունից դասեր չեն քաղում: Տիկին Սաղոյանի խոսքերով` հազարամյակներ գործող օրենքներն այսօր էլ շարունակում են գործել: