Русский центр ЕГУ

ԵՊՀ ռուսական կենտրոն

И мы сохраним тебя, русская речь, Великое русское слово.

Анна Ахматова
Մեր մասին


Երևանի պետական համալսարանի ռուսական կենտրոնը բացվել է 2008թ. փետրվարի 7-ին “Ռուսկիյ միր” հիմնադրամի և Երևանի պատական համալսարանի միջև 2006թ. հունվարի 6-ին կնքված պայմանագրի հիման վրա: Ոչառևտրային կազմակերպություն` “Ռուսկիյ միր” հիմնադրամը ստեղծվել է Ռուսաստանի դաշնության նախագահի 2007 թ. հունիսի 21 №796 որոշման հիման վրա և հիմնադրամի նպատակներն են տարածել ռուսաց լեզուն և գրականությունը, ինչպես նաև օժանդակել ռուսաց լեզվի ուսուցման ծրագրերին ամբողջ աշխարհում:
ԵՊՀ Ռուսական կենտրոնը գտնվում է համալսարանի գիտական գրադարանի առաջին հարկում: Կենտրոնը հագեցած է տեղեկատվական ուսուցողական համակարգով, որն ինտերակտիվ եղանակով հնարավորություն է տալիս օգտվել ուսումնամեթոդական և գիտահանրամատչելի նյութերի մեծ ծավալով: Կենտռոնի ծառայություններից օգտվում են ոչ միայն ԵՊՀ ուսանողությունը և պրոֆեսորադասախոսական կազմը, այլ նաև բոլոր նրանք, ով ուզում է ուսումնասիրել Ռուսաստանի պատմությունը, մշակույթը, իմանալ Ռուսաստանի Դաշնության առօրյան և խոսել ռուսերեն:
Ընթերցողները անվճար օգտվում են Ռուսական կենտրոնի գրքերից և պարբերականներից, ինչպես նաև հանրագիտարաններից, տեղեկագրերից և Ռուսաստահի ԶԼՄՆ-երից:
Կենտրոնի այցելուներին ցուցաբերվուն է համապատասխան օգնություն և օժանդակում ռուսաց լեզվի ուսուցման, ուսումնական գրականության և ուսուցողական ծրագրերի հետ աշխատելու համար անհրաժեշտ ինքնուրույն աշխատանքի հմտություններ ձեռքբերման գործում:
Ռուսական կետրոնը բաց է բոլոր նրանց համար, ով ուզում է սովորել կամ կատարելոգործել իր ռուսերենը, ուզում է ուսումնասիրել և իմանալ ռուսական մշակույթը և պատմությունը: Ռուսական կետրոնը պատրաստ է ավելի սերտորեն համագործակցել բոլոր դպրոցների և բուհերի հետ: