ՍՈՎՈՐԵԼՈՒ Է ՀՐԱՎԻՐՈՒՄ ԷՍՏՈՆԱԿԱՆ ՏԱՐՏՈՒԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում Տարտուի համալսարանի պրոֆեսոր Էիկի Բերգը ներկայացրեց երկու նոր մագիստրոսական ծրագրեր, որոնցով կարող են սովորել նաև հայ ուսանողները:
Մինչ «Democracy and Governance» և «International Relations and Regional studies» մագիստրոսական ծրագրերը ներկայացնելը պարոն Բերգը հակիրճ ներկայացրեց Էստոնիան, խոսեց մի քանի առանձնահատկությունների, տեսարժան վայրերի մասին:
Հավաքված ուսանողներին պատմեց նաև Տարտուի համալսարանի մասին, որը տարածաշրջանում ամենահներից մեկն է. այն հիմնադրվել է 1632 թ-ին: Ի դեպ, պրոֆեսորը հիշեցրեց, որ 1830-36 թվականներին այդ համալսարանում է կրթություն ստացել նաև Խաչատուր Աբովյանը: Ծրագրերով հետաքրքրվածներին Էիկի Բերգը նաև ներկայացրեց այն պայմանները, որոնք արտասահմանցի ուսանողներին առաջարկում է բուհը:
«Democracy and Governance» մագիստրոսական ծրագրով սովորողները կյուրացնեն տեսական և գործնական գիտելիքներ քաղաքական համակարգերի, ժողովրդավարական ինստիտուտների, հանրային կառավարման, քաղաքական վերլուծությունների վերաբերյալ:
Իսկ «International Relations and Regional studies» մագիստրոսական ծրագիրը նախատեսված է նրանց համար, ովքեր նախատեսում են կարիերա կառուցել միջազգային հարաբերությունների ուղղությամբ: Դա կարող է լինել դիվանագիտության, հանրային ծառայության ոլորտներում, մասնավոր սեկտորում կամ ոչ պետական կազմակերպություններում:
Նշված մագիստրոսական ծրագրերի մասին հավելյալ տեղեկություններ կարող եք ստանալ Տարտուի համալսարանի պաշտոնական կայքում՝ www.ut.ee: