ՌՈՒՍԱՑ ԼԵԶՎԻ ՕՐԸ
07.06.2011
ԵՊՀ Ռուսական կենտրոնի ակտիվիստները` ռուս բանասիրության ֆակուլտետի ուսանողները ներկացացրեցին ռուսական մծակույթի անկյուն Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչությունում: Միջոցառումն նվիրված էր Ռուսաց լեզվի միջազգային օրվան: Ուսանողները ընթերցեցին բանաստեղծություններ ռուսաց լեզզվի մասին: Որպես Ռուսաստանի խորհրդանիշ ռուսական մշակույթի անկյունում ներկայացված էին մատրյոշկան, ինքնաեռներ, Մասլենիցայի խորհրդանիշը, ինչպես նաև ռուսական կենտրոնի հարուստ գրադարանի ընտրված գրքեր:
Միջոցառման պատվավոր հյուրերն էին` Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի դեսպանները Հայաստանի Հանրապետությունում, ՌԴ դեսպանության խորհրդականը, Հայաստանի դպրոցների և բուհերի ռուսերենի մանկավարժները:
Հայաստանում ՌԴ դեսպան պարոն Կովալենկոն արտասանեց մի դրվագ Ա.Ս.Պուշկինի «Медный всадник» պոեմից: