ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐ
Մայիսի 7-ին ռուս բանասիրության ֆակուլտետի մեծ դահլիճում կայացավ Հաղթանակի 70-ամյակին նվիրված տոնական միջոցառում:Ռուս բանասիրության Ֆակուլտետի դասախոս Յու.Խոջումյանի ղեկավարությամբ ուսանողները և Արտաշատի դպրոցի սաները ներկայացրեցին գրական-երաժշտական կոմպոզիցիա: Ուսանողները արտասանեցին հիասքանչ բանսատեղծություններ պատերազմի մասին, կատարեցին պատերազմական երգեր, ներկաներից շատերը ձայնակցում էին ուսանողներին:
Հայաստանում մայիսի 9-ը կրկնակի տոն է`Մեծ Հայրենական պատերազմի Հաղթանակն, ինչպես նաև Հաղթանակի օր է հայկական ազտագրական շարժման – Շուշի քաղաքի ազատագրման օրն է: Ուսանողները կատարեցին նաև հայկական երգեր, նվիրված Արցախյան պատերազմի հերոսներին:
Միջոցառմանը մասնակցեցին համալսարանի ուսանողներն ու դասախոսներ, ինչպես նաև բոլոր ցանակցողներն, որոնց թիվն այնքան մեծ էր, որ դահլիճում ազատ տեղ չկար:
Միջոցառման ավարտին ելույթ ունեցավ ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Պ.Բ.Բալայան` շնորհավորեց բոլորի տոնը, մաղթեց խաղաղ երկինք և շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին և մասնակիցներին: Այնուհետև խոսքը տրվեց Ռուսական կենտրոնի տնօրեն Արուսյակ Ներսեսյանին և ռուս բանասիրության ֆակուլտետի դեկանի տեղակալ Դիանա Ղազարովային Գրական մրցույթի առդյունքների ամփոփման համար:
Շնորհակալություն հայտնելով Հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին ակտիվ մասնակցություն ունեցած ուսանողներին Ա.Ներսեսյանը ներկայացրեց մրցույթի 9 հաղթողներին և հանձնեցին Պատվորգեր և հուշանվերներ: Առաջին տեղը զբաղեցրեցին Մարինե Կարտիկյանը /մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակ/, Անժելա Աղաբաբյանը /երկրաբանությոն և աշխարհագրության ֆակ./, Վարդուհի Գասպարյանը /ռուս բանասիրության ֆակ./: Հուշանվերներ և շնորհակալագրեր ստացան միջոցառումների բոլոր մասնակիցները:
Միջոցառման ավարտին հյուրերն ու մասնակիցները լուսանկարվում էին, կիսվում վառ տպավորություններով: Ամբողջ համալսարանում տիրող տոնական տրամադրությունն, ինչպես նաև մասնակիցների գեորգիևյան ժապավենները ևս մեկ անգամ հավաստիացնում են, որ “սա պետք է ոչ թե նահատակվածներին, այլ կենդանի մարդկանց”: