ԳՐԱԿԱՆ ԵՐԵԿՈ «УЧЕНЬЕ – СВЕТ, А НЕУЧЕНЬЕ – ТЬМА»
01.06.2010
Հունիսի 1-ին արևելագիտության ֆակուլտետի պարսկերեն լեզվի բաժնի 1-ին կուրսի ուսանողները կազմակերպեցին գրական միջոցառում Ֆոնվիզինի ստեղծագործությունների հիման վրա «Ученье – свет, а неученье – тьма» ԵՊՀ Ռուսական կենտրոնում:
Միջոցառումը վաչում էին Կ.Նուրիջանյանը և Ռ.Դավթյանը, որոնք պատմեցին Եկատերինայի դարաշրջանի բարքերի մասին, ներկայացրեցին դրվագներ Ֆոնվիզինի հոդվածներից ազնվականների, ստրատիրության և լուսավորության մասին:
Ուսանողները ցուցադրեցին «Միտրոֆանուշկայի դասը»:
Թատերականացված ներկակյացումից հետո ուսանողները անակնկալ մատուցեցին իրենց դասախոս Ս.Վ.Քոչաևյանին, ինչպես նաև բելոր հյուրերին` կարդացին XVIII-XIX դարերի ռուս բանաստեղծների ստեղծագործությունները:
Միջոցառման ավարտին ելույթո հանդես եկավ հումանիտար ֆակուլտետների համար ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ Ս.Ա.Լալայանը, շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին և մասնակիցներին և կոչ արեց ուսանողներին, ովքեր ավարտել են ռուսաց լեզվի դասընթացը համալսարանում, կատարելագործել իրենց ռուսերենի իմացությունը ԵՊՀ Ռուսական կենտրոնում: