Русский центр ЕГУ

ԵՊՀ ռուսական կենտրոն

И мы сохраним тебя, русская речь, Великое русское слово.

Анна Ахматова
Ստեղծման պատմությունը

2008թ. փետրվարի 7-ին բացվեց Երևանի պետական համալսարանի Ռուսական կենտրոնը: Կենտրոնը ստեղծվեց “Ռուսկիյ միր” հիմնադրամի և Երևանի պետական համալսարանի ղեկավարության ջանքերի շնորհիվ:
Բացման պաշտոնական արարողությանը մասնակցեցից Հայաստանի կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Ռուսաստանի Դաշնության Ֆեդերացիայի խորհրդի նախագահի տեղակալ Ալեքսանդր Տորշինը, ինչպես նաև Ռուսաստանի և Հայաստանի մշակույթի և կրթության ոլորտի գործիչները, Հայաստանում ռուսական համայնքի ու ՌԴ դեսպանատան ներկայացուցիչները:
Առաջին անգամ հետխորհրդային տարածքում Ռուսաստանը բացեց ժամանակակից կրթական կենտրոն, որը կոչված է օժանդակել բոլոր նրանց, ով հետաքրքրվում է ռուսերեն լեզվով, Ռուսաստանի պատմությունով, մշակույթով և այսօրվա օրով:
Կենտրոնի բացման արարողության ժամանակ ելույթ ունեցավ “Ռուսկիյ միր” հիմնադրամի գործադիր տնօրեն Վյաչեսլավ Նիկոնովը ասելով, որ իրեն համար մեծ պատիվ է բացել հիմնադրամի առաջին կենտրոնը: Նա նշեց, որ այս հազվագյուտ պատմական իրադարձություն է, որը վկայում է Ռուսաստանի և Հայաստանի փոխհարաբերությունների բարձր մակարդակի մասին:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նշեց իր ելույթում, որ այս կենտրոնը ոչ միայն մեծ նվեր է ուսանողների և դասախոսների համար, այլ նաև լավ հնարավորություն բոլոր նրանց համար, ով ուզում է խորացված ուսումնասիրել ռուսերենը և ռուս գրականությունը, ծանոթանալ Ռուսաստանի և ռուս ժողովրդի այսօրվա կյանքին: Նա կարևորեց այն փաստը, որ Ռուսական կենտրոնը տարածելու է ռուսերենը և ռուս գրականությունը ոչ միայն Երևանի պետական համալսարանում, այլ ամբողջ Հայաստանում, քանի որ յուրաքանչյուր ցանկացող կարող է օգտվել նրա ռեսուրսներից:
Ռուսական կենտրոնի բացման պաշտոնական արարողության մասնակից կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը “Ռուսկիյ միր” հիմնադրամի անցկացրած հարցազրույցի ժամանակ ընդգծեց Երևանում ռուսական կենտրոնի բացման կարևորագույն նշանակությունը երկրում ռուսաց լեզվի դասավանդման որակի բարձրացման, ինչպես նաև ընդհանուր առմամբ ազգային կրթության ապագա զարգացման գործում: