Русский центр ЕГУ

ԵՊՀ ռուսական կենտրոն

И мы сохраним тебя, русская речь, Великое русское слово.

Анна Ахматова
Գործունեություն

1. Ինֆորմացիոն-տեղեկատվական` մեծ ծավալով տարբեր բնագավառների ինֆորմացիայի տրամադրման ապահովում

2. Կրթական`տարբեր կատեգորիաների ծրագրեր և դասընթացներ, հատուկ ընտրված տպագիր և համակարգչային հրատարակումների հիման վրա ռուսաց լեզվի գիտելիքների ձեռքբերում և կատարելագործում, ուսանողների և այցելուների անհատական և ինքնուրույն աշխատանքի կազմակերպում, տարբեր բնագավառների ուսումնական ձեռնարկների և գիտական ու տեղեկատվական նյութերի ընտրության մեթոդական օժանդակում, ինքնուրույն և խմբակային աշխատանք մեդիահավաքածոի հետ, պատմության դասընթացների դիտում և ունկնդրում, արվեստի դասախոսությունների ընթերցում, դասական գրականության ուսումնասիրում:

3. Ստեղծագործական` գեղարվեստական ակցիաների, ցուցահանդեսների, ֆիլմերի դիտումների և քննարկումների կազմակերպում, թեմատիկ շաբաթների և ստեղծագործական մրցույթների անցկացում, մասնակցություն ռուսաց լեզվին և ռուս մշակույթին նվիրված փառատոներին և տոներին ու “Ռուսկիյ միր” հիմնադրամի ստեղծագործական և գեղարվեստական ծրագրերում:

4. Հաղորդակցական` միջմշակութային գիտական, ճանաչողական և ոչֆորմալ շփման օժանդակում, գիտաժողովների և սեմինարների կազմակերպում, կլոր սեղանների և քննարկումների անցկացում, զանազան ակումբների ստեղծում, թեմատիկ երեկոների, ընթերցողական գիտաժողովների և գրական երեկոների, ինչպես նաև թեմատիկ դասախոսությունների, պրեզենտացիաների և հայտնի մարդկանց, Ռուսաստանի մշակույթի ներկայացուցիչների և հասարակական գործիչների հետ հանդիպումների կազպակերպում: